Տեխասի արևելքում տղամարդը, որը կրակել է իր բակում հայտնված զրահակրի ուղղությամբ, հրազենային վնասվածք է ստացել։ Փամփուշտը «հետ է մղել» կենդանու զրահը և այն դիպել է տղամարդու դեմքին։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է տեղի շերիֆը։

Տուժածի կնոջ խոսքով՝ բակում տարօրինակ տեղաշարժ նկատելով ամուսինը վերցրել է զենքը և դուրս եկել։ Նա երեք անգամ կրակել է զրահակրի ուղղությամբ։ Երեք փամփուշտներից մեկը դիպել է տղամարդու ծնոտին։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։

Հայտնի չէ՝ արդյո՞ք կենդանին տուժել է։









































