Հունաստանի ռազմաօդային ուժերը թուրքական ռազմական անօդաչու են որսացել, որը խախտել է Էգեյան ծովի հարավ-արևելքում երկրի օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է Ekathimerini պարբերականը։

Մասնավորապես, նշվել է, որ թուրքական Anka անօդաչու սարքը երկու անգամ հայտնվել է Հռոդոսի շրջանում՝ Հունաստանի օդային տարածքում։

Պարբերականի տվյալներով՝ անօդաչուն որսացել է հունական կործանիչները, որոնք օդ են բարձրացել Կրետեում գտնվող ռազմաօդային բազայից։










































