Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը Իրաքի Բասրա քաղաքում կարող է վերսկսել աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆաթիհ Յըլդըզին։ Դիվանագետը նշել է, որ Բասրայում գլխավոր հյուպատոսարանի գոյությունը կարևոր է Թուրքիայի համար, քանի որ այն հաճախ է մարդասիրական օգնություն ուղարկում Իրաքի հարավային նահանգներ։
«Նախ մենք պետք է գնահատենք պայմանները և խոսենք ցեղերի առաջնորդների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դրանից հետո մենք կարող ենք առաջին քայլերը ձեռնարկել առաքելության վերսկսման գործում»,-ասել է Ֆաթիհ Յլըդըզը։
Իրաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը փակվել է 2014-ին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։








































