«Հրապարակ» օրաթերթի Բրյուսելյան աղբյուրների փոխանցմամբ` բավականին լուրջ կոնֆլիկտ է հասունացել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի և եվրակոմիսար, «Արևելյան հարևանություն» ծրագրի պատասխանատու Շտեֆան Ֆյուլեի միջև` Արևելյան գործընկերության ծրագիրն ամբողջովին տապալելու համար:
Եվ եթե Եվրոպայում ինչ-որ կերպ հասկանում են Հայաստանի ասոցացումից հրաժարման մոտիվները, ապա Ուկրաինայի հրաժարումն ամբողջովին համարում են Ֆյուլեի անհատական ձախողման արդյունքը: Կտա՞ հրաժարական Ֆյուլեն այս ամենի արդյունքում:
Հիշեցնենք, որ երեկ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, Մոլդովան ևս կհրաժարվի ասոցացումից: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, ըստ ամենայնի, Ֆյուլեն հրաժարական չի տա, քանզի գարնանը, առավել ստույգ՝ մայիսին, կապված Եվրախորհրդարանի ընտրությունների հետ, հրաժարական կտա ողջ ԵՄ հանձնաժողովը` Բարոզոյի գլխավորությամբ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:










































