Tuesday, 14 05 2024
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահի հետ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Մատարելլան ողջունել է հյուրին և մեծ պատիվ համարել Նախագահ Սարգսյանի հետ երեք տարի առաջ ունեցած իր վերջին հանդիպումից հետո կրկին հյուրընկալել նրան Հռոմում: Իտալիայի նախագահը խորհրդանշական է համարել, որ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը կայանում է հենց Իտալիա: Սերջիո Մատարելլան երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա պաշտոնավարման ժամանակաշրջանում հայ-իտալական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար բոլոր մակարդակներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային:

Իտալիայի Նախագահը նշել է, որ Հայաստանը և Հարավային Կովկասն ընդհանրապես, իր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն: Նա Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել է այս տարվա ընթացքում` հավանաբար ամռանը, Հայաստան այցելելու և հայ-իտալական բարեկամությունը ևս մեկ անգամ վերահաստատելու իր մտադրության մասին:

Զրուցակիցների համոզմամբ՝ դա նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Նախագահներ Սարգսյանը և Մատարելլան երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին շրջանում ակտիվացած հայ-իտալական տնտեսական հարաբերությունների մասին՝ փաստելով նաև ապրանքաշրջանառության ծավալների աճը: Այս համատեքստում կարևորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումն ու գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ: Նախագահ Սերջիո Մատարելլան նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները գնալով աճում են՝ այս պահին կազմելով շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների ներկայացվածությունը, նրա դիտարկմամբ, ևս մեծանում է:

Խոշոր ներդրումների շարքում Սերժ Սարգսյանը հատկապես նշել է Երևանում իտալական «Ռենկո» և գերմանական «Սիմենս» ընկերությունների ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում կկառուցվի տարածաշրջանում իր մեծ արդյունավետությամբ առանձնացող ՋԷԿ: Իտալիայի նախագահը դա համարել է տնտեսական ոլորտում փոխգործակցության գերազանց օրինակ:

Սերջիո Մատարելլան ուրախությամբ է փաստել նաև մշակութային համագործակցության խորացումը և Հայաստանում իտալական մշակույթի ու իտալերենի հանդեպ աճող հետաքրքրությունը, որը նրա գնահատմամբ, վկայում է հայերի և իտալացիների միջև առկա փոխադարձ համակրանքի մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Իտալիայի Նախագահը շնորհավորել է Հայաստանին՝ այդ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Սերջիո Մատարելլան այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանը առաջատար դեր ունի որպես համագործակցության կամուրջ և, իրոք, վառ օրինակ է, որտեղ Արևելքը և Արևմուտքը ոչ թե հակադրվում են, այլ՝ մեկ ամբողջություն են: Հայաստանի օրինակը, ըստ Իտալիայի նախագահի, նաև լավ ազդակ է, թե որքան օգտակար կարող է լինել համագործակցությունը բոլորի համար: Ըստ նրա, այսկերպ հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել նաև ԵԱՏՄ երկրների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծելով, որ Հայաստանն աջակցում է 2018թ. ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններին՝ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ՝ Իտալիայի հավասարակշռված մոտեցումը հիմնախնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու նրանց մոտեցումներին:

Իտալիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը և չի պատրաստվում բանակցությունների այլ ձևաչափ քննարկել՝ հույս ունենալով, որ կազմակերպությունը հակամարտող կողմերի հետ միասին կգտնի լուծման ճիշտ ճանապարհ, և հիմնախնդիրը փոխզիջումների ճանապարհով հնարավորինս շուտ կլուծվի: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ ձգձգվող հակամարտությունների լուծումն է:

Սերջիո Մատարելլան, Նախագահ Սարգսյանից տեղեկանալով, որ մի քանի օրից Հայաստանը լիովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին, նշել է, որ հիացմունքով է հետևում, թե որքան սահուն է կատարվում այդ անցումը կառավարման մի համակարգից մյուսին: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական հանրապետության անցնելու համար Հայաստանին օրինակ է ծառայել նաև Իտալիան, որի սահմանադրական որոշակի սկզբունքներ կիրառվել են նաև մեր երկրում:

Նախագահները Հայաստանի և Իտալիայի բարեկամության ևս մեկ օրինակ են համարել միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Լիբանանում հայ-իտալական համատեղ խաղաղապահ առաքելությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում