ԱՄՆ-ը Իրանի հարցում չի կարող փակել դիվանագիտության դռները: Այդպես է նախագահ Բարաք Օբաման պատասխանել Իսրայելի քննադատությանը՝ ուղղված Ժնևում իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի ու «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք չենք կարող փակել դռները դիվանագիտության համար և բացառել միջազգային խնդիրների խաղաղ լուծումը: Քաղաքական տեսանկյունից միգուցե ավելի հեշտ են կոշտ զրույցներն ու պարծենկոտությամբ զբաղվելը, սակայն դա ճիշտ չէ ԱՄՆ անվտանգության համար»,- ընդգծել է ամերիկացի նախագահը:
Օբաման Ժնևում անցկացված բանակցություններն անվանել է սկզբունքային և օբյեկտիվ:
Ավելի վաղ Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջարկել էր անհապաղ խորհրդակցություններ սկսել ձեռք բերված համաձայնագրի շուրջ: Իսրայելցի վարչապետի հետ հեռախոսազրույցում Օբաման նաև հաստատել է Իսրայելի անվտանգության ապահովման ԱՄՆ-ի պարտավորությունը:










































