Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին հայտարարել է, որ «Ժնև-2»-ի մասնակիցների ցանկը դեռ հաստատված չէ, հաղորդում է Associated Press-ը:
Նրա խոսքերով՝ վերջնական որոշում կկայացվի ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դեկտեմբերի 20-ին Ժնևում կայանալիք խորհրդակցության արդյունքում:








































