Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին խնդրել է հետաձգել սենատից իրեն հեռացնելու վերաբերյալ քվեարկությունը, հաղորդում է Associated Press-ը:
Համապատասխան հայտարարության մեջ նշվում է, որ նրա տրամադրության տակ փաստաթղթեր կան, որոնք թույլ են տալիս վերանայել Mediaset-ի գործով դատական վճիռը:
Միևնույն ժամանակ սենատի ներկայացուցիչները չեն արձագանքել նրա խնդրանքին:







































