Ռիգայում ավարտվել են փրկարարական աշխատանքները Maxima առևտրի կենտրոնի փլատակներում՝ փոխանցում է Delfi-ն:
Հայտնում են, որ պետական հրշեջ-փրկարարական ծառայությունն ամբողջովին դադարեցրել է աշխատանքները:
Փրկարարները հետազոտել են խանութի ամբողջ տարածքը, նոր զոհեր չեն գտել:
Այսպիսով, տանիքի փլվելու հետևանքով զոհվել է 54 մարդ:









































