Ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ ամենօրյա սննդակարգում կալորեականության նվազեցումը երկարացնում է կապիկների կյանքը։ Դա է ապացուցում գիտափորձը։
Լեմուրների մասնակցությամբ 10 օր տևած գիտափորձի ժամանակ նրանց կերի կալորեականությունը նվազեցվել է 30 տոկոսով։ Արդյունքում պարզվել է, որ նրանց կյանքի տևողականությունը 50 տոկոսով ավելացել է՝ ի տարբերություն կապիկների մյուս խմբի, որոնք սովորական կալորեականությամբ կեր են կերել։ Սահմանափակ կալորեականությամբ սնվող լեմուրները միջինում մահացել են 11․3 տարեկանում։ Իսկ սովորական սնվող լեմուրները միջինում մահացել են 6․4 տարեկանում։
Դրական արդյունքն ուղեկցվել է տարիքային հիվանդությունների հավանականության նվազեցմամբ, ինչպես՝ շաքարախտը և ֆիզիկական ակտիվության և շարժողական ունակությունների պահպանմամբ։






































