ԵՄ-ն Ուկրաինայի համար Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետ է նշանակել, փոխանցում է РИА Новости-ն: Այս հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նրա խոսքերով՝ 2013 թ. նոյեմբերի 29-ը ԵՄ-ի հետ համապատասխան փաստաթղթի ստորագրման վերջնաժամկետն է:
Նա հավելել է, որ «ստորագրման հույսեր կան, իսկ հույսը, ինչպես հայտնի է, վերջինն է մեռնում»:
«Մենք ԵՄ-ում պատրաստ ենք, և դռները բաց են»,- եզրափակել է Ֆյուլեն:









































