Պուերտորիկացի կատարող Լուիս Ֆոնսիի Despacito հոլովակն առաջին անգամ հինգ միլիարդ դիտում է հավաքել և դարձել է YouTube-ի պատմության մեջ ամենաշատ դիտում հավաքած հոլովակը։

Despacito-ի մոտակա մրցակիցներն են ռեփեր Ուիզ Խալիֆայի և երգիչ Չարլի Փուտի «See You Again» և Էդ Շիրանի՝ «Shape of you» հոլովակները։ Ներկա պահին նրանք 3,4 միլիարդ դիտում են հավաքել, և Ֆոնսին իր հոլովակով գերազանցում է նրանց ավելի քան մեկ միլիարդով։









































