ՊԵԿ-ը մասնակցել է Աբու Դաբում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին:
ԱՄԷ-ում կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և ԱՄԷ դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Խալիդ Ալ Բուստանին ստորագրել են երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որով կստեղծվի իրավական հիմք երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական գործակցության և շփումների համար:
Համաձայնագիրը հնարավորություն կտա անմիջականորեն փոխանակել տեղեկությունները, միասին պայքարել մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ: Սա ըստ կոմիտեի կարող է նպաստել Հայաստան-ԱՄԷ առևտրատնտեսական կապերի զարգացմանը և առևտրային հոսքերի աճին:









































