Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ «Չելսի»-ն մարզելու տարիներին խնդիրներ է ունեցել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներից մեկի հետ:
«Ես խաղացողների հետ երբեք խնդիրներ չեմ ունեցել, ու միայն «Չելսի»-ում է տեղի ունեցել նման դեպք:
Ֆուտբոլիստներից մեկը հարգանք չցուցաբերեց, ու ես ցանկանում էի «սպանել» նրան, սակայն այդպիսի հնարավորություն չունեի: Խաղացողն ակումբի սեփականությունն է, ու դու ոչ միշտ իրավունք ունես անելու այն, ինչ ցանկանում ես»,- ասել է իտալացի մասնագետը:











































