
Մեծ Բրիտանիայի Հարավային Հինդլի կոչվող գյուղում Ջորջ մականունով շունը տանը մենակ լինելով պատահաբար խճճվել էր հնաոճ հեռախոսի լարերի մեջ: Միգուցե շան կարճ կյանքը այդպիսով ընդհատվեր, եթե նա անհավանական կերպով (հավանաբար պոչի օգնությամբ) չհավաքեր փրկարարական ծառայության հեռախոսահամարը:
Ինչպես տեղեկացնում է zoobusiness.kiev.ua-ը փրկարարական ծառայության օպերատորը, ով հեռախոսազանգ է ստացել Սթիվ Բրաունի տնից, խոսափողից կարողացել է լսել միայն ծանր հևոց: Տեղեկությունը միանգամից փոխանցվել է ոստիկանությանը, որը մեկնել է դեպքի վայր և տուն է ներխուժել հարևանից վերցրած բանալու օգնությամբ:
Ոստիկանները ապշել են, երբ տանը գրեթե խեղդամահ եղած շնից բացի ոչ ոքի չեն հայտնաբերել: Փրկարարները կտրել են շան վզին փաթաթված հեռախոսալարը և փրկել նրան: