Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ինքնաթիռի դժգոհ ուղևորները ստիպում են հոգնած կնոջը վեր կենալ երեք նստատեղերի վրայից և վռնդում են նրան իր տեղը:
Տեսանյութի հերոսուհին AirAsia ավիաընկերության ուղևորն է: Նա սրահում երեք ազատ նստատեղ է տեսնում և որոշում է պառկել, հանգստանալ դրանց վրա:

Թվում է, թե՝ ինչ կա դրա մեջ: Սակայն օդանավի ուղևորների մեծ մասին դուր չի եկել, որ կինը պառկել է նստարանների վրա, և նրանք աղմուկով ստիպել են նրան իր տեղը վերադառնալ:
« Նա եկել էր էկոնոմ կարգից և զբաղեցրել ազատ տեղերը: Մենք տոմսերի համար ավելի շատ գումար ենք վճարել: Ինչու է նա այնտեղ պառկել»,- ասում են ուղևորները:

Ուղևորներն այնքան վրդովված են եղել, որ բորտուղեկցորդուհին ստիպված է եղել հանգստացնել նրանց և պահանջել, որ իրենց կարգին պահեն: Այսքան բուռն վրդովմունքի պատճառն այն է եղել, որ պրեմիում-էկոնոմի տոմսը 40 դոլար արժե, իսկ շատերը գնում են էժան տեղերը, բայց օդ բարձրանալուց հետո գալիս են ավելի հարմարավետ կարգի տեղերի վրա:
Մեկ շաբաթվա ընթացքում տեսանյութը ավելի քան միլիոն դիտում է հավաքել:










































