Կահիրեից հարավ գտնվող Ալ-Ազհար և Ասյուտ համալսարանների ուսանողները միտինգների մասին նոր օրենքի ընդունման դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպել: Նոր օրենքի համաձայն՝ առանց ՆԳՆ-ի գիտության միտինգներ անցկացնել չի թույլատրվում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Եգիպտոսի իրավապահ մարմինները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել ուսանողների դեմ, ովքեր հանդես են եկել հակակառավարական կարգախոսներով: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ցույցերի մասին նոր օրենքը, որը նախօրեին է ընդունվել, ոստիկաններին հնարավորություն է տալիս ուժ կիրառել չարտոնված ցույցերի մասնակիցների դեմ և ձերբակալել դրանց կազմակերպիչներին: Եգիպտացի իրավապահները կարծում են, որ նոր օրենքը զգալիորեն սահմանափակում է խաղաղ ցույցերի և բողոքների մասնակից քաղաքացիների իրավունքները:










































