Wednesday, 01 07 2026
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր

Վիգեն Չալդրանյանի նախաձեռնությամբ Համազգային թատրոնում կբեմադրվի «Ձայն լռության» ներկայացումը

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում օրերս իր հաջող մեկնարկն ունեցավ «Սանտա Կրուս» հետաքրքրաշարժ ներկայացումը: Հեռանկարում նախատեսվում են այլ բեմադրությունների առաջնախաղեր: Նոր ներկայացումների, ինչպես նաև մոտ ապագայում նկարահանվող ֆիլմերի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հետ:

«Երկու ամիս հետո կիրականացնենք հաջորդ պրեմիերան: «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» պիեսի հիման վրա կբեմադրվի «Ձայն լռության» ներկայացումը: Պիեսի հեղինակը ես եմ, իսկ համահեղինակը` Գուրգեն Խանջյանը: Այդ գործը թատերասերներին հայտնի է, քանի որ շուրջ երեք տարի եղել է Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի խաղացանկում: Այն մշտապես լեփ-լեցուն դահլիճներում է անցել. ներգրավված էր հրաշալի դերասանական կազմ: Սակայն երեք տարի հետո ներկայացումը հանվեց խաղացանկից, և ես նկարահանեցի համանուն կինոնկարը»,-պատմեց Չալդրանյանը:

Համազգային թատրոնում նախատեսված ներկայացման բեմադրությունը Վիգեն Չալդրանյանը վստահել է դերասան և ռեժիսոր Դավիթ Հակոբյանին:

«Երկու դերասանական կազմի հետ կաշխատենք` Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան և երիտասարդ դերասան Ստեփան Ղամբարյան ու առավել երիտասարդ  դերասանուհի Ժաննա Վելիցյան: Կարծում եմ, որ թատերասերն անպայման կցանկանա դիտել թե՛ մի, թե՛ մյուս կազմի խաղը»,-ասաց նա:

Անդրադառնալով կինոարվեստին, որից  Չալդրանյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, այնուհետև տնօրեն ընտրվելուց հետո որոշ չափով հեռացել է, ինչպես նաև իր հասցեին հնչող քննադատություններին` ռեժիսորն ասաց, որ իր ողջ ստեղծագործական կյանքում և՛ լավն է լսել, և՛ վատը: «Փառք Աստծո, միջինը չեմ լսել. սարսափելի է, երբ անտարբեր են: Բարեբախտաբար, իմ աշխատանքի հանդեպ երբեք անտարբեր չեն եղել: Ինձ կամ բարձրացրել են, կամ տապալել: Մի խոսքով՝ սառը և եռացրած ջրի արանքում է եղել իմ ողջ ստեղծագործական կյանքը»,- խոստովանեց նա:

Ռեժիսորի խոսքով` ինքը երբեք չի դադարում ծրագրեր կազմել և ներկայումս ունի սցենար, որի վրա աշխատում է: «Կարծես թե որոշ նախադրյալներ կան, և ես պատրաստվում եմ սկսել «Գրիգոր Նարեկացի» կինոնկարը: Շատ կարևոր մի գործ՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմից հետո: Դա իմ ուխտն է կինոյում՝ կինոեռապատում նկարահանելը: Հայ մշակութային Սուրբ Երրորդության մասին է խոսքը` Մեսրոպ Մաշտոց,  Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս: Ես վերջից եմ սկսել»,-ընդգծեց Չալդրանյանը:

Ռեժիսորը հույս հայտնեց իր ծրագրերը իրականացնել 2019 կամ 2020 թվականներին: «Ես շատ զբաղված եմ, բայց ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ երջանիկ է նա, ով իր սիրած գործով է զբաղվում, իսկ ես անչափ սիրում եմ իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը և իմ առաքելությունը»,-եզրափակեց Վիգեն Չալդրանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում