Հողային դեպարտամենտի տվյալներով՝ 2018 թվականի մարտ ամսին կղզում բնակարանների, առևտրային օբյեկտների և հողատարածքների առք ու վաճառքի 768 պայմանագիր է կնքվել։ Գործարքներից 431–ը (49%) իրականացվել է տեղի բնակիչների հետ, 337-ը (51%)` արտասահմանցիների։

2018 թվականի առաջին եռամսյակում առք ու վաճառքի պայմանագրերի թիվը Կիպրոսում աճել է 41%-ով՝ 2017-ի առաջին ամիսների համեմատությամբ։ Արտասահմանցիների հետ ամենից շատ գործարքներ կնքել են Պաթոսում (129 գործարք), այնուհետև գալիս են Լիմասոլը (83), Լառնական (49), Նիկոսիան (22) և Ֆամագուստան (22):










































