Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Ուկրաինական սալը և հայկական մուրճը

Իսկական եվրաասոցացումն Ուկրաինայում երևի թե նոր է սկսվում: Այսինքն՝ սկսվում է այդ երևույթի կամ այդ գործընթացի, այսպես ասած, քաղաքացիական մասը, որը գալիս է փոխարինելու քաղաքականին:

Իհարկե, այս կապակցությամբ կարող են տարբեր գնահատականներ լինել, թե՝ ուկրաինական քաղաքների փողոցներում իրականում քաղաքական պայքար է, որում օգտագործվում է ժողովուրդը, սակայն այդ գնահատականները երևի թե կլինեն չափազանցված: Ի վերջո՝ մի քանի օրում նման համատարած բողոքը չէր կարող լինել զուտ քաղաքական մենեջմենթի արդյունք, եթե չունենար քաղաքացիական հող:

Իհարկե, դեռ վաղ է ամփոփ գնահատականներ տալ ուկրաինական զարգացումներին, սակայն այն, ինչ կատարվում է այդ երկրում, վարակիչ է բոլոր հետխորհրդային այն հանրապետությունների համար, որոնց Ռուսաստանը փորձում է շանտաժի ու սպառնալիքի միջոցով կցված պահել իրեն՝ օգտագործելով իշխանությունների ապօրինածին, անձնապաստան բնույթը:

Սակայն ոչ բոլոր տեղերում է, որ նման հասարակական դիմադրություն է առաջանում: Բնականաբար, մեզանում զուգահեռները տարվում են Հայաստանի իրավիճակի հետ: Հայաստանը Ուկրաինայից շատ ավելի շուտ է հանձնվել, սակայն այստեղ նման զանգվածային բողոքներ չկան ու չկան: Սակայն սա, իհարկե, պետք չէ վերագրել հասարակական առանձնահատկություններին, լավի ու վատի բաժանել:

Իհարկե, Հայաստանում չկան նման բողոք գեներացնելուն պատրաստ քաղաքական ուժեր, իսկ ովքեր կարող են, նրանք վաղուց ի վեր գեներացվում են Ռուսաստանի տակ: Սակայն Հայաստանի հասարակությունն ամենևին ավելի հանձնված և հնազանդ չէ, որքան կարող է թվալ: Պարզապես այստեղ շատ մեծ դեր է կատարում քանակական գործոնը: Այսինքն՝ Հայաստանը սակավամարդ է, արտագաղթի հետևանքով բնակչության թիվն ավելի է նվազել: Ընդ որում, հեռացողների մեջ էր նաև ակտիվ հատվածը:

Այդ ամենը իրենց ազդեցությունն են թողնում դիմադրողունակության քանակական կողմի վրա, և բնական է, որ Եվրոպայի հետ անմիջական սահմանին գտնվող և ինտենսիվորեն հաղորդակցվող մի քանի տասնյակ միլիոնանոց Ուկրաինայում այդ ամենը շատ ավելի ուժգին և ազդեցիկ էր լինելու, քան կովկասյան լեռներում ծվարած ու դատարկվող Հայաստանում:

Այս իմաստով Ուկրաինայի հետ համեմատությունները ինչքան էլ խոսուն են ու նաև տեղին, այդուհանդերձ՝ զգալիորեն սուբյեկտիվ են, և պետք է գնալ ոչ թե համեմատությունների, այլ պարզապես իրավիճակային դիտարկումների ճանապարհով՝ առավել լավ հասկանալու համար, այսպես ասած՝ աշխարհաքաղաքական միտումները, որոնցում Ուկրաինան ունի գերկարևոր նշանակություն:

Խոսքը այն մասին չէ, որ սպասենք տեսնենք, թե ինչ է լինում այնտեղ, որպեսզի այստեղ որոշենք մեր անելիքը: Ոչ, ուղղակի արդյունավետ որևէ բան անելու համար պետք է պարզապես ավելի լավ պատկերացնենք իրավիճակը և միտումները, քանի որ ակնհայտ է՝ այստեղ խաղը լայն է և զուտ ներհայաստանյան իրողությունների շրջանակում չէ:

Այս իմաստով ինքնին այն, որ Ուկրաինայում տեղի են ունենում նման զարգացումներ, արդեն իսկ նպաստավոր է Հայաստանի հասարակության համար, քանի որ այդ զարգացումները ընդհանուր առմամբ հանդիսանում են այն ուժը, որը թույլ չի տալու կողպեք գցել Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից հետխորհրդային երկրների վզին գցված ռուսական շղթայի վրա:

Թե ինչով կավարտվեն ուկրաինական զարգացումները՝ պարզ չէ, սակայն բնական է, որ Հայաստանի հասարակության համար անհրաժեշտ է, որ դրանք եթե նույնիսկ չավարտվեն հաղթանակով, այսինքն՝ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ, որը լիովին կփոխի աշխարհաքաղաքական պատկերը մինչև Կովկաս, ինչը բխում է Հայաստանի շահերից, ապա գոնե պարտությամբ չավարտվեն, այսինքն՝ Ուկրաինայում ձևավորվի գոնե հասարակական ակտիվ դիմադրության ճակատ, որը թույլ չի տա կախել այդ կողպեքը:

Իհարկե, այս ամենը ընդամենը ֆոնային էֆեկտ է ունենալու Հայաստանի համար, որովհետև այս էֆեկտը Հայաստանի հասարակությունը դեռ պետք է կարողանա ծառայեցնել իրեն: Առավել ևս, որ նույնիսկ էֆեկտի բացակայությունը բացարձակապես չի նշանակի, որ Հայաստանի հասարակությունն այլևս անկարող է փոխել իր պետության ճակատագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում