Մի խումբ զինված անձինք գնդակոծել են ազգային հաշտեցման հարցերով սիրիացի նախարար Ալի Հայդարի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:
Հարձակումը տեղի է ունեցել ճանապարհին, որը Համա նահանգը կապում է Տարտուս նահանգի հետ:
Սիրիական ԶԼՄ-ները նշում են, որ մեքենայի վարորդը ստացած վնասվաքներից մահացել է, իսկ Հայդարը հարձակման պահին մեքենայում չի եղել:










































