«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր բողոքի երթ անցկացրեց՝ ազդարարելով ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի մեկնարկը:
«Սա առաջին միջոցառումն է, որ իրականացնում ենք, այլ միջոցառումներ ևս կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կանանց աջակցման կենտրոնի» արտաքին կապերի անդամ Պերճուհի Կաժոյանը:
Նա նշեց, որ Հայաստանում շատ-շատ են կանանց նկատմամբ բռնության դեպքերը՝ հատկապես ընտանեկան, որոնք կատարվում են փակ դռների ետևում: Ուստի իրենց նպատակն է օգնել բռնության ենթարկված կանանց. «Շատ կարևոր է, որ Հայաստանում օրենք ընդունվի՝ ընդդեմ կանանց բռնության: Առաջին անգամ Ազգային ժողովն ասաց, որը օրենքի նախագիծը ոչ թե մերժել են, այլ մի կողմ է դրվել: Հիմա երկրորդ աշխատանքային խումբ ունենք, որ թարմացնում ու կատարելագործում է օրենքը. եթե այս անգամ էլ չընդունվի, ապա կենթադրենք, որ հարցը քաղաքականացնում են»:
Հարցին՝ ինչո՞ւ պետք է քաղաքականացնեն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պարզապես հասարակ մի բան՝ կառավարության գլխում հիմնականում տղամարդիկ են, իսկ բռնությունների 99 տոկոսը հիմնականում տղամարդկանց միջոցով է կատարվում, բռնարարները տղամարդիկ են, հետևաբար իրենց անձնական շահերից չի բխում օրենքի ընդունումը: Եթե մարդիկ իմանան այդ մասին, իրենք պատասխանատվության կենթարկվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում











































