Լոնդոնի «Չելսի»-ն կփորձի ցանկացած գնով ձեռք բերել Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը:
El Confidencial-ը հայտնում է, որ «արիստոկրատներ»-ը պատրաստվում են ամենաշահավետ առաջարկը կատարել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվողի տրանսֆերի շուրջ` «Բարսելոնա»-ին և «Բավարիա»-ին շրջանցելու համար: Հիշեցնենք, որ կատալոնական և մյունխենյան ակումբները նույնպես հետաքրքրված են լեհ ֆուտբոլիստի ծառայություններով:
Հավանական է, որ հունվարին Լևանդովսկին կլքի Դորտմունդը: Ամռանը լրանալու է նրա` «Բորուսիա»-ի հետ պայմանագրի ժամկետը: Գերմանացիները ստիպված կլինեն վաճառել նրա իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ` որոշ գումար վաստակելու նպատակով:







































