ԵՄ մի շարք երկրներ հանդես են եկել Թուրքիայի հետ միգրացիոն գործարքը ֆինանսավորելու դեմ՝ տեղեկացնում է Spiegel ամսագիրը:
ԵՄ անդամ երկրների ղեկավարները 2016թ. մարտի կեսերին Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի վերաբերյալ համատեղ ծրագիր մշակեցին: Այն մասնավորապես նախատեսում է ֆինանսական օգնություն տրամադրել Անկարային՝ փախստականների ընդունման, Թուրքիայից Հունաստան մեկնած անլեգալների վերադարձի և ԵՄ-ի կողմից «մեկը մեկի դիմաց» սկզբունքով Թուրքիայից սիրիացի փախստականների ընդունման համար:
Լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղարկված նամակը, որով պահանջվում է ԵՄ բյուջեից ամբողջովին վճարել երեք միլիարդ եվրո արժողությամբ երկրորդ տրանշը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նախաձեռնությանը դեմ է հանդես եկել:











































