Ապրիլյան պատերազմը հայոց բանակի համար մեծ փորձառություն էր. այդ պատերազմից հետո նոր սպառազինություն ենք ձեռք բերել: Այս մասին, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Այսօր երկու տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է կատարվել և այն խնդիրները, որոնք կային ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորի վերաբերյալ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Հակառակորդը այդպիսի ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է: Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում»,-հայտարարեց նա:









































