Իրանի արևմուտքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Ռիխտերի սանդղակով 5.7 բալ ուժգնությամբ ցնցումը գրանցվել է կիրակի Քերմանշահ նահանգում՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Թեհրանի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 21.35-ին: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Գիշերը 4.8 բալանոց երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի Բելու նահանգում՝ փոխանցում է Anadolu գործակալությունը: Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 22.49-ին: Զոհերի և ավերածությունների մասին կրկին չի հաղորդվում:









































