Սերիալն ընդամենը փող աշխատելու միջոց է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց դերասան Ռաֆայել Երանոսյանը:
«Երևույթը արժեզրկվել է: Այնպես չէ, որ մեդալ են տալիս ամենալավին, ամենավատին էլ են տալիս: Կգա ժամանակ, որ ըստ արժանվույն կպարգևատրվեն: Պետք է լինել աշխատասեր և գործին սիրահարված, որից հետո արդյունքը մենք կտեսնենք: Մենք գնում ենք դեպի լավ ապագա, գալիք սերունդի համար հուսանք լավ կլինի»,-նշեց դերասանը:










































