Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կառուցվող այգում իրականացվող ծառատունկին

Մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծառեր է տնկել Էրեբունի թանգարանի հարակից հատվածում կառուցվող հանգստի նոր գոտում: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կառուցվող այգին կդառնա Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հերթական նախաձեռնություններից մեկը:

«Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվում են մաքրման և ծառատնկման աշխատանքներ: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը համաքաղաքային ծառատունկերին և շաբաթօրյակներին, ինչը ցույց է տալիս, որ բոլորը ցանկանում են իրենց մեծ տունը՝ Երևանն ավելի բարեկարգ, մաքուր և կանաչապատ տեսնեն: Քաղաքապետարանի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ և մեր նպատակն է վերականգնել երբեմնի կանաչապատ Երևանը: Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի ու հետևողականության շնորհիվ մենք կհասնենք ցանկալի արդյունքի»,- նշել է քաղաքապետը:

Ինչ վերաբերում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ հիմնվող այգուն նշվել է, որ իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է տարածքում կառուցել ամֆիթատրոն և արհեստական լճակ, նաև ստեղծել շախմատի մեծ հարթակ, ինչպիսին տեղադրված է Ազնավուրի հրապարակում:

Հատկանշական է, որ այս ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ու որոշվել է, որ այգին ունենա արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին կլինի նաև երևանյան առաջին այգին, որտեղ կկիրառվեն տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Հարկ է նաև նշել, որ հենց բարերարի ցանկությամբ, այգում առևտրային որևէ գործունեություն չի նախատեսվում ծավալել: Այն լինելու է նստարաններով, զրուցատաղավարներով ու մանկական խաղահրապարակով կահավորված հանգստի գոտի, որի 70 տոկոսը կլինի կանաչապատ:

Շնորհակալություն հայտնելով այգու կառուցումն իրենց միջոցներով իրականացնող Բադալյանների ընտանիքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ վերջին տարիներին ակտիվացել է մասնավոր հատվածի մասնակցությունը Երևանի զարգացման ծրագրերին:

«Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ իրականացվող ծրագրի շրջանակում Էրեբունի թանգարանի հարակից այս հատվածում, ձևավորվելու է գեղեցիկ հանգստի գոտի: Առիթն օգտագործելով իմ շնորհակալությունն եմ հայտնում բարերարին՝ Բադալյանների ընտանիքին, այս իսկապես ողջունելի նախաձեռնությամբ հանդես գալու համար, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Երևանը բոլորիս մեծ տունն է և յուրաքանչյուրն իր չափով կարող է մասնակցություն ունենալ մայրաքաղաքի զարգացման ու բարեկարգման գործում: Համոզված եմ, որ այս այգին կդառնա Էրեբունու բնակիչների սիրված հանգստի գոտիներից մեկը, նաև, ինչու չէ, թանգարան այցելող զբոսաշրջիկների համար կլինի հրաշալի հանգստի վայր: Եվ, ընդհանրապես, շնորհակալություն մասնավոր հատվածի մեր բոլոր մյուս գործընկերներին, ովքեր վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մասնակցություն են ունենում մայրաքաղաքի զարգացման ու բարեկարգման աշխատանքներում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ 2018թ.-ին մայրաքաղաքի հոբելյանական տարվան ընդառաջ շահագործման կհանձնվի նաև Մյասնիկյանի արձանի ետնամասում մասնավոր ներդրումներով՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվող, Երևանի 2800-ամյակին նվիրված այգին և երևանցիներին ավելի հայտնի Մալիբուի այգին: Հարկ է նշել, որ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերին զուգահեռ այս տարի համայնքային ծրագրերով ևս նախատեսվել ու որոշ տեղերում արդեն սկսվել են այգիների և պուրակների բարեկարգման աշխատանքներ: Մասնավորապես նոր, բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն Երևանի 2750-ամյակի, Մալաթիա-Սեբաստիայի Սիրո և հավատի այգիներում, ինչպես նաև Կոմիտասի անվան պանթեոնի հարակից հանգստի գոտում: Եվս երկու նոր հանգստի գոտիներ էլ կկառուցվեն Նոր Նորքի 7-րդ զանգվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում