Ինչպես հայտնի է, Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության շրջանակներում երեկ սկզբունքային մրցավեճում 0:3 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիա»-ին:
Goal.com-ի հերթական ծաղրանկարը նվիրված է այս իրադարձությանը: Մարիո Գյոտցեն, ով ամռանը դորտմունդցիների կազմից տեղափոխվեց մյունխենցիների ճամբար, դարձավ հանդիպման առաջին գոլի հեղինակը և տխրեցրեց իր նախկին թիմին ու գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:









































