Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Հունաստանն ու Հայաստանը՝ համանման խնդիրներով… նախարարի կարևոր հայտարարությունը Երևանում

Հայաստանն ու Հունաստանը դիմագրավում են անվտանգության ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների: Այսօր Երևանում նման հայտարարություն արեց Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը: Վերջինս Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդես է եկել համատեղ մամլո ասուլիսով: Կամենոսն ընդգծել է՝ Հունաստանն ու Հայաստանը միշտ եղել են ու կլինեն միասին. «Քանի որ մենք ունենք ընդհանուր պատմություն, հայ և հույն ժողովուրդների երկու մեծ ցեղասպանությունների ընդհանուր զոհեր, ինչպես նաև շարունակում ենք խնդիրներ ունենալ նույն ընկերների ու դաշնակիցների հետ»:

Նա նաև ընդգծել է, որ այժմ Հայաստանն ու Հունաստանը դիմագրավում են անվտանգության ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների. «Դա պահանջում է համընդհանուր մոտեցում ու փոխըմբռնում, ամուր քաղաքական կամք ավելի արդյունավետ գործելու համար»-Երևանում հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի պաշտպանության նախարարը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հունաստանի պաշտպանության նախարարի այցը Երևան դրական գնահատեց: Պողոսյանն ընդգծեց՝ Հայաստանը Հունաստանի հետ շատ երկարատև երկկողմանի հարաբերություններ ունի նաև ռազմական ոլորտում. «Ինչպես գիտեք՝ շատ երկար տարիներ է՝ Հայաստանից սպաներ են մեկնում Հունաստանում սովորելու, համագործակցելու: Ժամանակին նույնիսկ եռակողմ համագործակցության ձևաչափ կար՝ Հայաստան-Հունաստան-Իրան, նախքան Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները: Հունաստանը միշտ էլ ջերմ հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ՝ և՛ երկկողմանի և՛ նաև ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության շրջանակներում: Ես շատ բարձր եմ գնահատում այս համագործակցության շարունակությունը»,- ասաց Պողոսյանը:

Մեր զրուցակիցը շարունակում է. «Ուրախ եմ, որ կա նաև տեղեկություն, որ Հունաստանն ու Հայաստանը համատեղ փորձ ունեն նաև նոր զինատեսակների հետ կապված: Դա ենթադրում է, որ Հունաստանն ու Հայաստանը համատեղ փորձում են ոչ միայն կրթական, մշակութային ոլորտներում համագործակցել, այլ կա նաև մշակված հայ-հունական համատեղ զինատեսակ, որը փորձարկվել է, և որը թույլ է տալիս դիպուկահարների դեմ պայքարել: Այնպես որ, համագործակցությունը միայն բարձր կարելի է գնահատել, ուրախ եմ, որ այն շարունակվում ու խորանում է»,- եզրափակեց նա:

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Հունաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության շատ մեծ ներուժ կա, որը տարիներով պարզապես չի օգտագործվել. «Հունաստանի պաշտպանության նախարարն այստեղ հայտարարեց, որ Հայաստանն ու Հունաստանը դիմագրավում են նույնանման մարտահրավերների ու սպառնալիքների: Ըստ իս՝ դա չափազանց կարևոր հայտարարություն է: Պետք է հաշվի առնել, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի ամենամիլիտարիզացված պետություններից մեկն է: Մի աբսուրդ իրավիճակ է՝ Հունաստանի գլխավոր սպառնալիքներից մեկը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկիր Թուրքիան է. դա ՆԱՏՕ-ի համար գնալով ավելի մեծ խնդիր է դառնում»:

Մեհրաբյանը շարունակում է. «Մամուլից տեղեկացանք, որ շատ կարևոր քննարկում է եղել, և խոսք է գնացել սպառնալիքների և մարտահրավերների վերագնահատման հետ կապված՝ հատկապես Թուրքիայի կողմից նեոօսմանական նկրտումների վերածննդի համատեքստում: Հունաստանն այսօր լուրջ խնդրի առջև է կանգնած, և իրենք ևս անհրաժեշտություն ունեն համանման խնդիրներ ունեցող երկրների հետ կոորդինացնել իրենց քաղաքականությունը, քաղաքական քայլերն ու ջանքերը դրանց դիմագրվելու ուղղությամբ: Ես բարձր եմ գնահատում Հունաստանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, բարձր մակարդակով հայտարարությունները, որոնք պետք է իրենց շարունակականությունն ունենան ապագայում: Այդ բոլոր հայտարարություններից պետք է գործնական հետևություններ արվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում