Աֆղանստանի ավագների խորհուրդը՝ Լոյա Ջիրգեն, հավանություն է տվել ԱՄՆ հետ համագործակցության համաձայնագրին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Գերագույն աֆղանական խորհրդի անդամները հավանություն են տվել փատաթղթի տեքստին, որի համաձայնեցման համար Աֆղանստան է մեկնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Մասնավորապես, փաստաթուղթը սահմանում է Աֆղանստանում ԱՄՆ զորքերի կարգավիճակը 2014-ից հետո:
Ավելի վաղ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը ավագների խորհրդի իր կողմնակիցներին կոչ էր արել հետաձգել ռազմական և ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ընդունումը:









































