Երբ գործը հասնում է տան վերանորոգմանը, ապա ուշադրությունը դարձվում է շքեղ խոհանոցին կամ իդեալական հյուրասենյակին, իսկ զուգարանի մասին շատերը նույնիսկ մոռանում են: Ինչևէ, եթե որոշել եք վերանորոգել զուգարանը, ապա այս կրեատիվ մտքերը կօգնեն ձեզ:
1. Հոնկոնգի այս զուգարանը կառուցված է ամբողջությամբ մաքուր ոսկուց, իսկ միայն այս զուգարանակոնքը արժե 3 մլն դոլար: Հատակը չվնասելու համար պետք է բախիլներ հագնել:

2. Փարիզում զուգարանները ինքնամաքրվում են: Այնտեղից դուրս գալուց հետո սկսվում է ինքնամաքրման և ախտահանման փուլը:

3. Լոնդոնում ճարտարապետ Մոնիկա Բոնվիչինին ստեղծել է միակողմ հայելային զուգարան: Այնպես որ՝ ներսից կարելի է նայել անցորդներին:

4. Բարեբախտաբար, այս զուգարանը միակողմ հայելիով է, և անցորդները չեն կարող տեսնել, թե ինչ է կատարվում ներսում:

5. Հատուկ վակուումով այս «տիեզերական զուգարանը» դիտարկել է արքայազն Չարլզը, երբ Տոկիոյում այցելել է Ինովացիոն ինժեներական թանգարան:

6. Հայտնի է, որ ճապոնացիները սիրում են վիդեոխաղեր: Այժմ դրանք նույնիսկ զուգարաններում են: Խաղը կառավարվում է մեզի հոսքով. որքան ուժեղ է հոսքը, այնքան շատ է բարձրանում խաղի հերոսուհու կիսաշրջազգեստը:

7. Այս զուգարանը գտնվում է Գվադալախարայում՝ PPDG պենտհաուսի 15-րդ հարկում: Զուգարանի հատակը թափանցիկ է՝ զգացողությունները ավելի սուր դարձնելու համար:

8. Ի տարբերություն նախորդի՝ Հոնկոնգի այս «ձվիկ» զուգարաններն ավելի հասարակ են:

9. Ճապոնիայի Madarao-Koge հյուրանոցի այս զուգարանում դուք ձեզ կզգաք ինչպես լեռան գագաթին:

10. Չնայած Հոնկոնգի առևտրի կենտրոնում գտնվող այս զուգարանում չեք կարող խաղալ վիդեոխաղեր, սակայն կարող եք որևէ հեռուստաշոու դիտել:








































