Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությանը:
«Սպասվող ռուս-թուրքական հարաբերությունների՝ բարձր մակարդակով քննարկման համատեքստում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱԳ նախարարների հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Հավելենք, որ ապրիլի 4-ին Ստամբուլում կկայանա Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափի երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը: Մինչ այդ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանցկացնեն երկկողմ բանակցություններ:










































