Վրաստանում ԱՄՆ դեսպանի պարտականությունների հանձնակատար Էլիզաբեթ Ռուդը հայտարարել է, որ ողջունում է ռուսական դիվանագետին արտաքսելու Վրաստանի որոշումը: Այդ մասին տեղեկացնում է apsny.ge-ն:
«Ռուսաստանի գործողությունները համապատասխան արձագանք կստանան: Մենք դիտարկում ենք Վրաստանի այս արարքը որպես աջակցություն այն երկրներին, որոնք արտաքսել են ռուսական դիվանագետներին այն պատճառով, որ Ռուսաստանը հարձակում է իրականացրել Բրիտանիայի տարածքում քաղաքացու և իր դստեր վրա:
Համապատասխանաբար՝ մենք ողջունում ենք Վրաստանի որոշումը մյուս երկրներին միանալու առնչությամբ: Ընդհանուր հաշվով 28 երկրներ արտաքսել են 158 հետախուզական ծառայության աշխատակիցների և դա նշան է այն բանի, որ նրանք միասնական են և իրենց համար ռուսական կողմի արարքը անընդունելի է»,- հայտարարել է Էլիզաբեթ Ռուդը: