Sunday, 21 06 2026
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում

Ինչպե՞ս նպաստել հայկական գինիների առաջխաղաղցմանը Չինաստանում․ հանդիպում դեսպանի հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:

Ինչպես հայտնում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության հնարավոր ուղղությունները ներկայիս աշխարհա-քաղաքական զարգացումների համատեքստում:

Անդրադառնալով 2017 թվականի նոյեմբերին Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած «PrօWine China 2017» ցուցահանդեսին, որին առաջին անգամ մասնակցել են գինեգործական և կոնյակագործական հայաստանյան մի շարք ընկերություններ` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է համատեղ միջոցներ ձեռնարկել չինաստանյան շուկայում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի առաջմղման ուղղությամբ: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծվել է խաղողագործության և գինեգործության հիմնադրամ, որն ակտիվ գործունեություն է ծավալում այս ոլորտում:

Նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ չինական շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կհանգեցնի հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճի և չինական ներդրումների ներհոսքի:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական համատեղ արտադրության կազմակերպման յուրաքանչյուր առաջարկ:

Դեսպան Թիեն Ըրլոնգն իր հերթին նպատակահարմար է համարել փոխգործակցություն ծավալել հատկապես ջերմոցային տնտեսություններում համատեղ արտադրության կազմակերպման ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ջերմոցներում արտադրվող գյուղմթերքը կունենա արտասահմանյան շուկայում իրացման իրատեսական հնարավորություններ:

Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է նաև 2018 թվականի նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «China International Import Expo 2018» ցուցահանդեսին և առաջարկել, որպեսզի ագրոպարենային ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները նույնպես մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել չինական գյուղատնտեսական շուկայի ներկայիս պահանջարկը ագրարային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում