Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է առաջին իսկ հնարավորության դեպքում Պուտինի հետ անձամբ քննարկել ԵՄ-ի համագործակցությունը հետխորհրդային երկրների արևելյան գործընկերների հետ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Հաջորդ իսկ հնարավորության դեպքում ես Ռուսաստանի նախագահի հետ կզրուցեմ այդ հարցով»,- ասել է Մերկելը: Նա նաև ցրել է Մոսկվայի տագնապը, թե Արևելյան գործընկերությունը ուղղված է Ռուսաստանի դեմ:
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ԵՄ-ն պետք է ձգտի, որպեսզի հետագայում նախկին խորհրդային հանրապետությունների եվրաինտեգրումը չհասնի առճակատման:
Ռուսաստանի հետ բանակցությունների նպատակն այն է, որ հետագայում լավ հարաբերություններ պահպանվեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ երկրների հետ:
Կանցլերն ընդգծել է , որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր չստորագրելու Ուկրաինայի որոշումը կապված է այն բանի հետ, որ այդ համաձայնագիրը կախված է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստից:
Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունները դադարեցնելու Ուկրաինայի որոշումը փոխում է նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի օրակարգը:






































