Այսօր՝ մարտի 30-ին, Մամուլի ազգային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ներքաղաքական հիմնական բնորոշիչն այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է խախտել, պատկերավոր ասած, ՀՀ քաղաքացիների հետ կնքած 2014-ի պայմանագիրն այն մասին, որ նա երբեք չի հավակնելու պետության ղեկավարի կարգավիճակին. «Այժմ նա փորձում է դրժել այդ պայմանը»:
Փաշինյանի խոսքով՝ հիմնական մարտահրավերն այն է, որ ՀՀ քաղաքացիները կարողանան կազմակերպվել և պարտադրել Սերժ Սարգսյանին կատարել իր ստանձնած պարտավորությունը, այսինքն՝ կատարել իր իսկ առաջադրած պայմանագրի պայմանները:
«Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն, սակայն մյուս կողմից՝ սա չի նշանակում, որ մենք այս քաղաքական պրոցեսը պատկերացնում ենք որպես փխրուն, նրբիկ և վախվորած ինչ-որ բան»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































