Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Ռեջինա Չելի» բանտում ոտնլվայի արարողություն է անցկացրել՝ 12 կալանավորի ոտք լվանալով։ Նրանց և հաստատության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ Հռոմի պապն ասել է, որ տեսողության վատթարացման պատճառով իրեն կատարակտայի հեռացման վիրահատություն է սպասվում։
«Ռեջինա Չելի»-ում Ֆրանցիսկոսը 12 երկրներից տղամարդու ոտք է լվացել՝ Իտալիայից, Ֆիլիպիններից, Մարոկոյից, Մոլդովայից, Կոլումբիայից, Նիգերիայից և Սիերա Լեոնայի Հանրապետությունից: Նրանք բոլորը կաթոլիկներ չէին՝ երկուսը մահմեդական էին, մեկն ուղղափառ և մեկն էլ՝ բուդդայական։
«Իմ տարիքում հաճախ է կատարակտա զարգանում, և այնքան էլ լավ չեմ տեսնում։ Այդ պատճառով հաջորդ տարի ինձ վիրահատություն է անհրաժեշտ»,-ասել է քահանայապետը։











































