Thursday, 25 06 2026
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան

Կարճ շրջազգեստը, կապույտ մազը չի տեղավորվում իշխանական մտածողության մեջ

Արցախում Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած միջադեպը մի քանի հարթությունում պետք է դիտարկել, առաջինը՝ տարբերությունն է արտաքինի առումով, հատկապես կնոջը վերաբերող։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանն ու Արցախը ագրարային պատրիարխալ հասարակություն է, որը տարբերվում է հետագրարային և մոդեռնիստական պատրիարխալիզմից նրանով, որ ավելի խիստ խմբակային է տղամարդու իշխանության հիերարխիզմը։ «Այսինքն՝ ամբողջ հասարակությունում տղամարդն է որոշում, թե ճիշտը որն է, որն է մազերի ճիշտ ձևը, հագուստի ձևը, նաև ինքն է որոշում, թե ինչպիսին պետք է լինի կինը։ Հանրային վայրերում կնոջ տեղաշարժը այդ տիպի հասարակություններում արգելված է։ Այդպիսի հասարակություններում կինը մի տրաեկտորիա ուներ՝ տնից աղբյուր և աշխատավորներին հաց տանելը։ Մնացած ժամանակ կինը պետք է մնար տան պատերի մեջ»,- ասաց նա։

Աղասի Թադևոսյանի ներկայացմամբ՝ այդ ստերեոտիպային մտածողությունը իշխանական մտածողություն է, որը ձևավորում է այդ հիերարխիկ բուրգը, որի վերևում գտնվում է երկրի ամենադոմինանտ տղամարդը։

«Տվյալ դեպքում, այդ տղամարդու, անկախ նրանից, թե նա ով է, մտածողության մեջ չի տեղավորվում կապույտ մազը։ Սրանից մի 50 տարի առաջ չէր տեղավորվում նաև դեղին մազը։ 1970-ական թվականներին այդ դեղին մազի պատը սկսեցին ջարդել աղջիկները։ Շալվարը չէր տեղավորվում այդ մտածողության մեջ, կարճ շրջազգեստը չէր տեղավորվում։ Մոտ 15 տարի առաջ կարմիր մազի արգելքը սկսեցին ջարդել։ Բոլոր այդ ստերեոտիպերը ժամանակի ընթացքում ջարդվում են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ ստերեոտիպերը իշխանական բնույթի են»,- ընդգծեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում