Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, մարտի 29-ի ժամը 18:00-ի դրությամբ, քարաթափման վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից։









































