Ավստրալիայում պիթոնը վիրաբույժների ձեռքն է ընկել այն բանից հետո, երբ հողաթափ է կուլ տվել:

Ըստ ստացված տվյալների՝ սողունը տուն է մտել և տղամարդու հողաթափ է կուլ տվել: Առավոտյան տան տերը չի կարողացել գտնել իր հողաթափը: Նա նաև պիթոնին է նկատել, ում փորը տարօրինակ կերպով ուռած է եղել:
Հարկ է նշել, որ օձ բռնողները նրան հիվանդանոց են հասցրել, որտեղ սողունին բարեհաջող վիրահատել են:









































