Արդեն հայտնի էր դարձել, որ ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել Փերիս Հիլթոնը իր փեսացուի՝ Քրիս Զիլկի հետ Մայամիում կայացած երեկույթներից մեկի ժամանակ այնքան ակտիվ է ուրախացել, որ ակումբում կորցրել է իր՝ 2 մլն դոլար արժողությամբ նշանադրության մատանին. Զարդը մատից թռել է պարելու ժամանակ: Հայտնում է segodnya.ua-ը:

Նման իրադարձությունը չվրիպեց ԶԼՄ-ների և սոցկայքերի ուշադրությունից: Եվ հիմա Աստղը որոշել է պատմել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: «Մատանին այնքան մեծ ու ծանր էր, որ երբ ես պարում էի, այն բառի բուն իմաստով թռավ իմ մատից ուղիղ սեղանին դրված սառույցի դույլի մեջ: Փառք Աստծո իմ փեսացուն գտավ մատանին, քանի դեռ այն չէր գտել մեկ ուրիշը, և ամենայն հավանականությամբ դժվար թե այն վերադարձներ ինձ: Ես այնքան հաջողակ եմ»,- իր Twitter-ի էջում գրել է Փերիսը:











































