Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են սիրիական հարցի կարգավորման շուրջ կայանալիք գագաթնաժողովի պատրաստությունները, որին պետք է մասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Այդ մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:
Բացի այդ՝ Էրդողանը ցավակցություն է հայտնել Կեմերովում կատարված ողբերգության շուրջ:
Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել ապրիլի 4-ին, Անկարայում:







































