ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հերթական անգամ անդրադարձել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի անձին: Բլատերը նշել է, որ չի հրաժարվում իր խոսքերից` հասցեագրված Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին:
«Ինձ համար Ռոնալդուն շարունակում է մնալ բացառիկ ֆուտբոլիստ և յուրօրինակ հրամանատար` խաղադաշտում: Բնականաբար, մեզնից յուրաքանչյուրը հոգու խորքում նախապատվություն է տալիս այս կամ այն ֆուտբոլիստին»,- ասել է Բլատերը:
Հիշեցնենք` ավելի վաղ կազմակերպության նախագահը նշել էր, թե խաղադաշտում Ռոնալդուն նման է հրամանատարի:










































