«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում նկատվում է մսեղիքի Էժանացում: Երևանի այսպես կոչված ԳՈԻՄ-ի շուկա թերթի թղթակցի շրջայցի ընթացքում պարզվել Է, որ վերջին շրջանում տավարի միսը էժանացել է մոտ 200 դրամով, իսկ խոզի միսը նույնիսկ 500 դրամով:
Այսպես, խոզի փափուկ մսի մեկ կիլոգրամը կարելի է գնել 2000 դրամով, որը մինչև վերջերս միջինը 2400-2500 դրամ Էր: «Չալաղաջը», սակայն, պահպանում Է իր գինը՝ 3000 դրամ:
Ամանորյա սեղանի խոզի բդի մեկ կիլոգրամը 2300 դրամ Է (բրազիլականը՝ 1800 դրամ), սակայն մսավաճառների կարծիքով բուդը շուտով կսկսի թանկանալ: Տավարի մսի մեկ կիլոգրամի գինը այստեղ սկսում Է 2200 դրամից: Էժանացել Է նաև «սիրտ-թոք-ջիգյարը». դրա մեկ կիլոգրամը կարելի Է ձեռք բերել 800-1000 դրամով: Մսեղենի որոշակի Էժանացում նկատվում Է նաև սուպերմարկետներում: Մասնավորապես, «ՎԱՍ» սուպերմարկետում թերթի թղթակցին հայտնել են, որ վերջին շրջանում իրենց մոտ ևս տավարի միսը Էժանացել Է մոտ 200 դրամով:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:









































