Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան Իրանին սպառնում է վրեժ լուծել։ Պատճառն այն է, որ Եմենից հութի ապստամբները գնդակոծել են Սաուդյան Արաբիայի տարածքը։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
Սաուդյան Արաբիայում հայտարարել են, որ հարձակման հետևում կանգնած է տարածաշրջանում իրենց գլխավոր հակառակորդը՝ Իրանը։ Դա է ապացուցում բալիստիկ հրթիռների բեկորների փորձաքննությունը։ Կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք Իրանից են Եմեն տարվել։
Սաուդյան զորքը հայտնել է, որ կիրակի իրենք 7 հրթիռ են որսացել, այդ թվում՝ մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում անհրաժեշտ ժամանակ և անհրաժեշտ տեղում արձագանքել Իրանի գործողություններին»,-ասվում է հայտարարությունում։