ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան ԵՄ-ի հետ կայուն հարաբերությունների մեջ է:
Ֆյուլեի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է խորհրդակցությունների Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով:
Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռուսաստանը միայն կշահի նոր հնարավորություններից, որոնք կբխեն ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրից:
Եվ վերջում Ֆյուլեն խոստացել է, որ «Եվրամիությունը կկատարի իր պարտավորություններն ուկրաինացիների առջև»:









































