ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը Facebook ընկերության դեմ հետաքննություն է սկսում։ Պատճառը սոցկայքի օգգտատերերի անձնական տվյալների արտահոսքն է։ Այս մասին տեղեկացնում է գերատեսչությունը։
Նշվում է, որ հանձնաժողովը կստուգի, թե ինչպես է սոցկայքը կազմակերպում օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը։
Ավելի վաղ արդարադատության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան հայտարարել է Facebook սոցկայքի դեմ «կոշտ միջոցների» մասին։








































