Իրանում ուժգին անտառային հրդեհներ են բռնկվել: Աղետը տարածվել է Գիլյան և Մազենդարան մարզերի վրա: Անտառը վառվում է արդեն 24 ժամ շարունակ և ներկա պահին կրակը օդից հանգցնելու համար ուղղաթիռների խիստ կարիք կա: Այդ մասին տեղեկացնում է comments.ua-ը:

Մոտակա քաղաքների և գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, իսկ հարակից շրջանների ճանապարհները ժամանակավորապես փակվել են: Մարման աշխատանքները շարունակվում են:






































