Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, ում ձերբակալության համար Իսպանիայի Գերագույն դատարանը մարտի 23-ին եվրոպական օրդեր է տվել, մտադիր է քաղաքական ապաստան խնդրել ԳՖՀ–ում։
Նշվում է, որ եթե Պուչդեմոնը խնդրագիր ներկայացնի իրեն քաղաքական փախստականի կարգավիճակ տալու համար, ապա այն կդիտարկեն միգրացիայի հարցերով գերատեսչությունում։ Սակայն նշվում է, որ կատալոնյան քաղաքական գործչի շանսերը մեծ չեն, քանի որ իր ձերբակալության օրդերն առավելություն ունի նմանօրինակ խնդրագրի նկատմամբ։









































